Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Փաշինյան. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի

29.04.2025, 11:18
Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, ասել է Փաշինյանը
Փաշինյան. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Ռուսաստանի Դաշնության հետ՝ մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա և մենք, եթե տեղյակ եք, որդեգրել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ, և փորձում ենք գտնել և կառուցել ճիշտ բալանսներ մեր արտաքին քաղաքականության մեջ», – հայտարարել է Փաշինյանը ստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանը պատրաստ է, արդյո՞ք, դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, և ինչպե՞ս է տեսնում ապագայում հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Մենք ուզում ենք, ինչպես և տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ: Ավելին, մենք ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ, մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի, Իսլամական Հանրապետության հետ, և իհարկե, մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ։ Եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար և գնահատվեր անիրատեսական ու անհնար։ Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա, և ես շնորհակալ եմ Եվրամիությանը, նաև շնորհակալ եմ Էստոնիային՝ այդ որոշմանն աջակցելու համար», – ասել է Փաշինյանը։