Փաշինյան․ հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղիով, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2026թ․–ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
«Սա ընդգծում եմ, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ հենց այսօր կարող ենք իրականացնել։ Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույնկերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջին անգամ է, երբ Հայաստանի բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում։
«Ըստ էության, առաջին անգամ է, որ մենք բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում», – ասաց Փաշինյանը։