Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Փաշինյան. ՀՀ–ն պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ

14.11.2025, 12:07
Վարչապետի խոսքով, մի փուլ է սկսվել, որտեղ Հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն
Փաշինյան. ՀՀ–ն պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Մարգարայով, Կոռնիձորով Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ ենք մենք հիմա սա առաջարկում, որովհետև այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է, մնացած բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այդտեղ պարզապես մենք դեռ ներդրումներ ունենք անելու», – հայտարարել է նա տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ։

Վարչապետի խոսքով, մի փուլ է սկսվել, որտեղ Հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միս ու արյուն: 

«Այս տարի արդեն մենք կբացենք Հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրուց Երևան հատվածը, որը հիմա գործնականում պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն: Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով: Ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք մտնում ենք եզրափակիչ փուլ», – ասել է Փաշինյանը։