Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին

24.03.2025, 10:40
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: 

Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։