Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած գնդակից

28.09.2017, 19:44
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած գնդակից

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19–ամյա Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-