Պետական կառավարման ողջ համակարգն անհրաժեշտ է համախմբել Զինված ուժերի շուրջ. Սարգսյան
15.01.2013,
19:38
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ պետական կառավարման ողջ համակարգն անհրաժեշտ է համախմբել երկրի Զինված ուժերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ պետական կառավարման ողջ համակարգն անհրաժեշտ է համախմբել երկրի Զինված ուժերի շուրջ:
«Մեր պետական շինարարության մեծ ձեռքբերումներից էր բանակաշինության գործում արձանագրված արդյունքը: Հազվագյուտ է ստացվում պատերազմական գործողություններին զուգահեռ արդյունավետ անցում կատարել զինված խմբավորումներից կանոնավոր բանակի: Մեզ դա հաջողվեց: Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ»,– ասել է նախագահը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ընթացքում։
Նիստը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
«Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում»,– ասել է Գերագույն գլխավոր հրամանատարը։
Ըստ նրա` երկրի պաշտպանությունն ուղղակի անհրաժեշտ է կազմակերպել խելամիտ ձևով, այսինքն` միջոցների արդյունավետ օգտագործմամբ՝ լինեն դրանք անձնակազմ, տեխնիկա, բյուջե, թե ղեկավար փաստաթղթեր ու հրամաններ, ավելի մեծ արդյունք ապահովելու կարողությունը:
«Ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը և ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր և փոխլրացնող տեխնիկական միջոցներ»,– նշել է պետության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Զինված ուժերի անձնակազմն իր լուրջ ներդրումը պետք է բերի նաև այլ գերատեսչություններում քաղաքացիական պաշտպանության ու զորահավաքի առավել արդյունավետ համակարգերի մշակման գործում: Բացի այդ, ըստ նախագահի` պետք է զարգացնել բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնել բանակ-գիտություն փոխգործակցությունը` ապահովելով բանակի համար արդի և կիրառելի գիտական արդյունքի մատակարարում:
«Պետք է ուժեղացնենք կապը ռազմական և քաղաքացիական բուհերի միջև` ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր և քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ` կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով»,– ասել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում՝ հայրենական արտադրության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելը: «Այդ նպատակով պետք է ամրապնդենք բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը»,– ընդգծել է Գերագույն գլխավոր հրամանատարը։ –0–