Փորձագետը նշում է կուսակցությունների նախընտրական ծրագրերում առկա դրական տեղաշարժերը
25.04.2012,
15:59
«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ կուսակցությունների այս տարվա նախընտրական տնտեսական ծրագրերում դրական տեղաշարժեր կան:

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ՝ կուսակցությունների այս տարվա նախընտրական տնտեսական ծրագրերում դրական տեղաշարժեր կան:
Նրա խոսքով՝ հիմնական առաջընթացն այն է, որ նախընտրական ծրագրեր կազմելու գործընթացին մասնակցել են մասնագետներ, ովքեր թույլ չեն տվել չափից դուրս քաղաքականացնել ծրագրերի տնտեսական բաղադրիչը:
«Այս անգամ 3-4 կուսակցություններ ընտրողներին հստակ հաշվարկներով ծրագրեր են ներկայացրել: Ես, օրինակ, չեմ հիշում, որ նախկինում որևէ քաղաքական ուժ տնտեսական հստակ հաշվարկներ ներկայացներ»,- ասաց Մանասերյանը:
Կովկասի Ինստիտուտի անցկացրած հետազոտության համաձայն, եթե նախկինում ընտրությունների ժամանակ շեշտը դրվում էր արտաքին քաղաքականության վրա՝ Ղարաբաղյան հիմնախնդիր, Ցեղասպանություն, ապա այժմ ավելի մեծ ուշադրություն է հատկացվել սոցիալական ոլորտին ու տնտեսությանը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ կուսակցություններ, օրինակ՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը, թվեր են նշում, իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն խուսափում են թվերից:
Փորձագետի խոսքով՝ ավելի իրատեսական են կոալիցիայի կազմում ընդգրկված կուսակցությունների տնտեսական ծրագրերը, քանի որ նրանք ավելի հստակ են պատկերացնում իրավիճակը:
«Մյուս կուսակցությունները հիմնականում ջանում են շոշափել ավելի «հիվանդոտ տեղերը»՝ աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Ես ավելի հակված եմ հավատալու այն կուսակցություններին, որոնք իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են աջակցել այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ կզարգանա փոքր ու միջին բիզնեսն ու մասնավոր ձեռնարկատիրությունը, քան կոնկրետ աշխատատեղեր ստեղծելու խոստումներ տվող կուսակցություններին»,- ասաց Մանասերյանը:
Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ընտրողները կսպասեն իրենց տրված խոստումների ու ծրագրերի իրականացմանը, ինչը իշխող կուսակցություններին ու ուժերին կդնի շրջանակների մեջ, և նրանք ստիպված կլինեն հաշիվ տալ ասածների համար:
Մանասերյանն ավելացրեց նաև, որ իրենց վարկանիշները բարձրացնելու համար առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունները ջանում են իրենց նախընտրական ծրագրերում հավակնոտ նպատակներ ու խոստումներ ներկայացնել: «մի լավ ասացվածք կա՝ ամենից շատ սուտն ասվում է պատերազմների ժամանակ և ընտրություններից առաջ»,- նշեց նա:
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:
Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:
Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, որի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:--0