Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ազատվել է պաշտոնից
16.10.2014,
12:44
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքերով` Գևորգյանն ազատվելու մասին դիմում է ներկայացրել` կապված մասնավոր հատվածում աշխատանքի տեղափոխվելու հետ, սակայն նա մտադիր է շարունակել համագործակցել կառավարության հետ։
«Շնորհակալ եմ բազմամյա համագործակցության համար և արդյունավետ աշխատանք եմ մաղթում նոր տեղում», - ասաց Աբրահամյանը։
Գևորգյանն իր հերթին նշեց, որ չափազանց զգացված է իր որոշման նկատմամբ ցուցաբերած ըմբռնումից։
Նա շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին բազմամյա համատեղ աշխատանքի համար` երախտագիտություն հայտնելով միջազգային կազմակերպություններին և Նախագահին` վստահության համար։
«Ես հեռանում են իսկապես բավարարվածության խորը զգացումով և համոզված եմ, որ իմ գիտելիքները և հմտությունները կշարունակեն ծառայել հանրային գործին», - ասաց Գևորգյանը։
Արմեն Գեւորգյանը ծնվել է 1973թ. Երևանում: 1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։1993-1996թ.թ. եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։1995թ.1996թ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։
1997-1998թ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։1998թ. ապրիլի 13-ից եղել է ՀՀ Նախագահի օգնական, օգոստոսից՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։2000-2006թ.թ.եղել է ՀՀ Նախագահի առաջին օգնականը։2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչեւ 2008թ. ապրիլ ամիսը զբաղեցել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
ՀՀ Նախագահի 2008թ. ապրիլի 21-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար։ Նույն օրվա մեկ այլ հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ՀՀ Նախագահի 2008 թ. մայիսի 6-ի հրամանագրով նշանակվել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ:
ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 16-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ՀՀ փոխվարչապետի պաշտոնում: Նույն պաշտոններում վերանշանակվել է նաև ՀՀ Նախագահի 2013թ. մայիսի 8-ի համապատասխան հրամանագրերով:
ՀՀ Նախագահի 2014թ. ապրիլի 26-ի և ապրիլի 27-ի հրամանագրերով վերանշանակվել է համապատասխանաբար ՀՀ տարածքային կառավարման նախարարի եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոններում:
Պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին և 2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հուշամեդալներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին։
Անկուսակցական է։Ամուսնացած է, ունի երկու որդի եւ մեկ դուստր։--0--