Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Պուտինը Սարգսյանի հետ կքննարկի Հայաստանի և Մաքսային միության փոխգործակցության հեռանկարները

02.09.2013, 15:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկի Մաքսային միության ու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը, երկուշաբթի հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Պուտինը Սարգսյանի հետ կքննարկի Հայաստանի և Մաքսային միության փոխգործակցության հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկի Մաքսային միության ու Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցության հարցերը, երկուշաբթի հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, երկրի առաջնորդների հանդիպումը կանցկացվի երեքշաբթի Մոսկվայում։ Նախագահները կքննարկեն փոխգործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։

«Ծրագրված է նաև քննարկել ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացների զարգացումը։ Մասնավորապես` Հայաստանի փոխգործակցության հեռանկարները Մաքսային միության և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ, բազմակողմանի համագործակցության արդիական հարցերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,– հայտնել է Ուշակովը։

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերն է (արտաքին առևտրային բալանսի բաժնեմասը` 23,5%)։ Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում։

«Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կդառնան Անդրկովկասի անվտանգության և կայունության ապահովման հարցերը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը»,– ավելացրել է Ուշակովը։ -0-