Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Պուտին. Ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը

02.10.2014, 16:37
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ստեղծած Եվրասիական տնտեսական միության մասնակիցների թիվը կաճի, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հիշեցնելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու գործընթացը եզրափակիչ փուլում:
Պուտին. Ավարտվում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ստեղծած Եվրասիական տնտեսական միության մասնակիցների թիվը կաճի, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հիշեցնելով, որ Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու գործընթացը եզրափակիչ փուլում:

«Այժմ ավարտվում է Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը, ակտիվորեն երկխոսություն է տարվում Ղրղզստանի հետ: Վստահ եմ, որ հեռանկարում այդ միավորման մասնակիցների թիվը կաճի»,- ասել է Պուտինը «ՎՏԲ Կապիտալի» կազմակերպած «Ռուսաստանն է կանչում» ֆորումում:

«Միաժամանակ, մենք կցանկանայինք, որ Եվրասիական տնտեսական միությունը սերտ կապեր հաստատեր ինտեգրացիոն այլ կառույցների հետ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում: Նման փոխգործակցությունը կայունություն կավելացներ գլոբալ տնտեսությանը: Եվ իհարկե, նման երկխոսությունը հատկապես կարևոր է Եվրամիության հետ, որը մեր առաջատար առևտրային գործընկերն է»,- ավելացրել է նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: -0-