Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս 30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում

09.03.2015, 17:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին գործընկեր երկրի տարածքում բնակվել 30 օր առանց հաշվառման։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս  30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին գործընկեր երկրի տարածքում բնակվել 30 օր առանց հաշվառման։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Այժմ նման մոտեցում է կիրառվում նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հուլիսի 11–ին Սոչիում։ 2015թ.–ի հունվարին Հայաստանը միացել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։–0–