Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին պայմանագիր ստորագրելու առաջարկը

01.09.2014, 16:02
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պուտինն ընդունել է կառավարության` ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին պայմանագիր ստորագրելու առաջարկը
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակահարմար է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորացրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 10–ին հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջ։

«Նպատակահարմար համարել Եվրասիական տնտեսական միության գերագույն նիստում սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագրի ստորագրումը պետության ղեկավարների մակարդակով»,– ասվում է նախագահի կարգադրության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։-0-