Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Պուտինը տեղեկացրել է Նազարբաևին Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին

13.08.2014, 14:56
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի նստավայրի մամուլի ծառայությանը:
Պուտինը տեղեկացրել է Նազարբաևին Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի նախագահի նստավայրի մամուլի ծառայությանը:

«Միաժամանակ նշվում է, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան հարցի շուրջ առկա բարդություններն ու մոտեցրել են իրենց դիրքորոշումները», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պուտինն ու Նազարբաևը հաստատել են նաև  2014թ.-ի օգոստոսի երրորդ տասնօրյակում Մաքսային միության անդամ-պետությունների և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հնարավորությունը:

Մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Արևմուտքի երկրների` Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ու ՌԴ-ի պատասխան միջոցները, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքները:

«Մտքեր են փոխանակվել Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի կապակցությամբ: Հաստատվել է այս տարվա օգոստոսի երրորդ տասնօրյակում Մաքսային միության անդամ-պետությունների և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման հնարավորությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պետությունների առաջնորդները քննարկել են նաև Ղազախստանի և ՌԴ-ի երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Սոչիում, հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր են քննարկվել:-0-