Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՌԴ ԱԳՆ–ն «հավանաբար, ապակառուցողական» է անվանելՀՀ վարչապետի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ

01.06.2018, 19:28
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը «հավանաբար, ապակառուցողական» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ–ն «հավանաբար, ապակառուցողական» է անվանելՀՀ վարչապետի դիրքորոշումն Արցախի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./ԱՌԿԱ/. ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը «հավանաբար, ապակառուցողական» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։

Մայիսի 9–ին Փաշինյանը Ստեփանակերտում կայացած իր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի անմիջական մասնակցության, ինչպես նաև ընդգծել է, որ Արցախի անունից իրավունք ունեն խոսելու միայն նրա իշխանությունները։

«Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններից դուրս են, հավանաբար, ապակառուցողական են»,- ասել է Կոժինն ուրբաթ ճեպազրույցում։ -0-