Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+28

ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

14.01.2019, 16:05
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է kremlin.ru-ն:
ՌԴ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է kremlin.ru-ն:

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների և փոխադարձ հարգանքի վրա: Նրա խոսքով, երկրները տարբեր բնագավառներում արգասաբեր գործակցության զգալի փորձ են կուտակել:

«Հույս ունեմ, որ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստի ռուս-հայկական դաշնակցային հետագա փոխազդեցության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը: Դա, անկասկած, բավարարում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», – ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:

Հունվարի 14-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։ -0-