Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ՌԴ–ն հաստատում է Բաքվի և Երևանի բանակցություններին աջակցելու պատրաստակամությունը. Զախարովա

06.05.2016, 15:03
Մոսկվան հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը, այս թեման օրակարգում է մնում։
ՌԴ–ն հաստատում է Բաքվի և Երևանի բանակցություններին աջակցելու պատրաստակամությունը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվան հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին օժանդակելու պատրաստակամությունը, այս թեման օրակարգում է մնում։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ–ը։


«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով,– ասելէ  նա։ Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ որպես միջազգային միջնորդ օժանդակություն ցուցաբերել այդ նպատակի(բանակցությունների համար` ՏԱՍՍ) իրագործմանը»։

«ԱԳՆ օրակարգից, նախարարության ղեկավարության մակարդակում կապերից այս թեման չի հեռանում, այն առաջնահերթ ուշադրության կենտրոնում է այս ժամանակահատվածում»,– ավելացրել է Զախարովան։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-