Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդները G8 գագաթնաժողովին Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն

14.06.2013, 17:09
ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդները G8 գագաթնաժողովին Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն կընդունեն
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ի և ԱՄՆ–ի նախագահներ` Վլադիմիր Պուտինը և Բարաք Օբաման, G8 գագաթնաժողովի շրջանակներում բանակցությունների ավարտից հետո նախատեսում են երեք փաստաթուղթ ստորագրել, ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի առաջնորդների կողմից համատեղ հայտարարություն կընդունվի։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«100 տոկոսանոց վստահությամբ կարող եմ ասել, որ Օբաման, Պուտինը և Օլանդը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարություն կընդունեն»,– ասել է Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ակտիվ մշակման գործընթացում են երեք երկկողմ ռուս–ամերիկյան փաստաթղթերը։ Միաժամանակ նա չի ասել, թե կոնկրետ ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
 
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-