Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի

20.08.2019, 12:49
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը, որով անցնում է կալանքի մեջ գտնվող  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը, որով անցնում է կալանքի մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։ Այդ մասին ասվում է հայկական ԶԼՄ–ների ներկայացրած Բարձրագույն դատական խորհրդի հաղորդման մեջ։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն նրա լիազորություններն այս պահին կասեցվել են (Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ): Երկու օր անց` մայիսի 20-ին, Գրիգորյանը որոշել էր նաև Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան: Հուլիսի 31–ին հայտնի է դարձել, որ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիքի մեղադրանք է առաջադրվել։ -0-