Ռուսաստանը համոզեց համաշխարհային հանրությանը, որ Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը ճիշտ է. Մեդինսկի
28.09.2013,
13:11
Ռուսաստանը համոզեց համաշխարհային հանրությանը, որ Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը ճիշտ է, «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ ունեցած զրույցում ասաց ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը համոզեց համաշխարհային հանրությանը, որ Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը ճիշտ է, «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ ունեցած զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
Ըստ նրա, Ռուսաստանն այսօր տեղեկատվական և քարոզչական ավելի ու ավելի ակտիվ քաղաքականություն է վարում։ «Ինձ թվում է, որ Սիրիայի իրավիճակի շուրջ ստեղծված համաշխարհային կարծիքի այդ ձախողումը հնարավոր դարձավ բացառապես ՌԴ նախագահի կշռադատված, մտածված և տրամաբանորեն համոզիչ դիրքորոշման և ընդհանրապես ընդհանուր ռուսական քարոզչամեքենայի շնորհիվ»,– նշել է Մեդինսկին։
«Ըստ էության, մեզ հաջողվեց համոզել հանրությանը, որ մեր դիրքորոշումը ճիշտ է, և տա Աստված, որ զարգացումն ընթանա Սիրիայի շուրջ խաղաղության պահպանման ուղղությամբ»,– ընդգծել է ՌԴ մշակույթի նախարարը։ –0–