Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+12

Ռուսաստանը ճնշում չի գործադրել Հայաստանի վրա Մաքսային միության հարցում. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

05.09.2013, 10:30
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հերքել է խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա Մաքսայի միությանը միանալու հարցում։
Ռուսաստանը ճնշում չի գործադրել Հայաստանի վրա Մաքսային միության հարցում. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հերքել է խոսակցություններն այն մասին, որ Ռուսաստանը ճնշում է գործադրել Հայաստանի վրա Մաքսայի միությանը միանալու հարցում։

«Ուզում եմ վստահեցնել բոլորին, որ Հայաստանի Հանրապետության գործընկերներից ոչ մեկը Հայաստանի հետ չի խոսում վերջնագրերի կամ պայմանների լեզվով»,- ասել է Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` տվյալ դեպքում իրավիճակը ճիշտ հակառակն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե շահագրգռված է եղել և հայտնել է հանրայնորեն այդ շահագրգռվածության մասին մասնակցելու Մաքսային միության ստեղծմանը։

«Դեռ տարիներ առաջ այդ մասին խոսվել է բաց և հստակ։ Մեզ ասվել է այն ժամանակ, որ ընդհանուր սահմանի բացակայությունը լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին և մենք աշխատանքային մակարդակում ունեցել ենք փորձագիտական խմբեր, որոնք աշխատել են՝ այդ իրավիճակում լուծումներ գտնելու համար։ Վերջին փուլում նրանք կարողացան ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս հաղթահարել այդ բարդությունը և դարձնել մասնակցությունը Մաքսային միությանը արդյունավետ և օգտակար Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը և առաջիկա տարիների զարգացման հեռանկարները»,– ավելացրել է Սարգսյանը։

Երեքշաբթի Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը և հետագայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:-0-