Рейтинг@Mail.ru
USD
361.81
EUR
405.3
RUB
4.2671
GEL
139.08
2026 թ. հոկտեմբերի 6, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Սարգսյանը և Բայդենը հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներ են քննարկել

14.12.2012, 10:48
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ այցի շրջանակներում նախօրեին Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:

Սարգսյանը և Բայդենը հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարներ են քննարկել
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ այցի շրջանակներում նախօրեին Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում է հայկական կառավարության մամուլի ծառայությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ
կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիաե ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսի հետ:

Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները:
Հայաստանի կառավարության ղեկավարը Երևան կվերադառնա այսօր: -0-