Սարկոզին խոստանում է արդեն հունիսին Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ ներկայացնել
25.04.2012,
11:21
Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի 2010թ. հունիսին, հայտնում են հայկական հեռուստաալիքները՝ հղում անելով նախագահ Սարկոզիի ելույթին, որը նա հնչեցրել է Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի 2010թ. հունիսին, հայտնում են հայկական հեռուստաալիքները՝ հղում անելով նախագահ Սարկոզիի ելույթին, որը նա հնչեցրել է Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:
«Մենք պետք է դա անենք, քանի որ դա է պահանջում արդարությունը, իսկ արդարությամբ առաջնորդվելը միշտ ճիշտ է»,- ասել է նա:
Հունվարի վերջին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը քրեական պատիժ էր նախատեսում օրենքով ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար: Փաստաթուղթը նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Սակայն Սահմանադրական խորհուրդը, այդ օրենքը ոչ սահմանադրական է համարել՝ պարզաբանելով, որ այն «ոտնձգություն է խոսքի ազատության և հաղորդակցության նկատմամբ»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ որպես օրենքի նախաձեռնող, արդեն
հանձնարարել է կառավարությանն օրենքի նոր տեքստ պատրաստել:
Ֆրանսիայի նախագահն անհիմն է անվանել օրինագծի դեմ բերված փաստարկները՝ հիշեցնելով, որ օրինագիծը մերժվեց՝ հակառակ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորների համարձակ ելույթների:
Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև առաջիկա ընտրություններին Սարկոզիի մրցակից Ֆրանսուա Օլանդը:--0--