ՀՀ նախագահը պատասխանել է Տեր–Պետրոսյանի հանդիպման առաջարկին` հայտարարելով, որ պատրաստ է համապատասխան հրավեր ուղարկել
20.02.2015,
19:56
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հարցերի քննարկման համար հանդիպում կազմակերպելու առաջարկին։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համապատասխան հրավեր ուղարկել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված հարցերի քննարկման համար հանդիպում կազմակերպելու առաջարկին։ Նախագահը հայտարարել է, որ պատրաստ է համապատասխան հրավեր ուղարկել։
Փետրվարի 17–ին Տեր–Պետրոսյանը բաց նամակ էր ուղղել Սարգսյանին, որում առաջարկել էր նրան դեմ առ դեմ հանդիպել` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված Համահայկական հռչակագրի կապակցությամբ մտքեր փոխանակելու նպատակով։ Տեր–Պետրոսյանն այդ փաստաթուղթը համարել էր խայտառակ` ավելացնելով, որ այդ փաստաթղթի պատճառով Հայաստանը ոչ միայն չի շահի միջազգային հանրության համակրանքը, այլև կկորցնի անգամ բարեկամ պետությունների աջակցությունը։ Տեր–Պետրոսյանը նաև առաջարկել էր մտածել խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը կլինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովում նա առաջարկել էր ներառել մի շարք անձանց թեկնածություններ և հույս էր հայտնել, որ Սարգսյանը կանի նույնը։ Միաժամանակ Տեր–Պետրոսյանն ափսոսանք էր հայտնել, որ այս պահին ԲՀԿ–ի հետ կապված խնդիրների պատճառով անհնար է իրականացնել հանդիպման կազմակերպման նախաձեռնությունը։
Հունվարի 29–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցել է Համահայկական հռչակագիրը, որը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հռչակագրում, մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովն արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:
«Շնորհակալ եմ սույն թվականի փետրվարի 17-ին ինձ հասցեագրված բաց նամակում արտահայտած Ձեր մտահոգության համար: Միանգամից ասեմ, որ կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները», – ասել է ՀՀ նախագահը։
Նախագահի խոսքով` նա մերժում է ոչ միայն այն պատճառով, որ այն անկախությունից ի վեր ընդունված առաջին փաստաթուղթն է, որը հեղինակվել է հայությունը ներկայացնող գրեթե բոլոր կառույցների և համայնքների ներկայացուցիչների կողմից՝ իսկապես դառնալով ազգային միասնականության յուրօրինակ խորհրդանիշ, «այլև որ դրա մշակման գործընթացի մասնակիցների թվում բազմաթիվ են փաստաթղթում խաչվող ոլորտների լրջագույն մասնագետներ աշխարհի բոլոր ծայրերից, մարդիկ, որոնց պրոֆեսիոնալիզմին ես վստահում եմ», – ընդգծել է նախագահը։
«Ուստի ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կամ միջազգային իրավական փաստաթղթերի հետ հռչակագրի՝ հնարավոր հակասությունների և նման այլ հարցերի վերաբերյալ Ձեր ակնարկները հիմնավորված համարել չեմ կարող», – ավելացրել է ՀՀ նախագահը։
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծման պահից գործել է բոլորին միավորելու, բոլոր կարծիքները հաշվի առնելու առաջնային սկզբունքով։
«Թե՛ մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում, թե՛ դրանից հետո դեռ հնչելու են բազմաթիվ ուղերձներ, մշակվելու են բազմաթիվ հայտարարություններ, գրվելու են բազմաթիվ նամակներ և իրականացվելու են ամենատարբեր նախաձեռնություններ», – ասել է Սարգսյանը։
Նա նշել է, որ եթե դեռևս կան կարծիքներ ու առաջարկներ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին չեն դրվել միասնական քննարկումների սեղանին, ապա, միևնույն է, չպետք է դուրս թողնվեն միասնականության այդ հարթակից և պետք է հաշվի առնվեն։
«Այս առումով համարում եմ, որ Ձեր առաջարկները ևս պետք է քննարկվեն: Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել», – ասել է Սարգսյանը։–0–