Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար

18.02.2013, 12:09
Պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնի համար, նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է առաջադրվում նախագահի պաշտոնի համար, նախագահի ընտրությունների ժամանակ քվեարկեց Հայաստանի ապագայի համար։

«Քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար, մեր քաղաքացիների ու մեր ընտանիքների ապահովության համար», -9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց Սարգսյանը, որտեղ եկել էր կնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես կմեկնաբաներ ընտրական գործընթացը, Սարգսյանն ասաց, որ այդ մասին կտեղեկացնի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–