Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Սլովակիայի վարչապետն առաջարկել է մեղմել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

23.02.2015, 12:24
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ–ին առաջարկել է մեղմել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է չեղարկել առանձին ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները, գրում է Банки.ру–ն։
Սլովակիայի վարչապետն առաջարկել է մեղմել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ–ին առաջարկել է մեղմել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Նա կարծում է, որ առաջին հերթին պետք է չեղարկել առանձին ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները, գրում է Банки.ру–ն։

«Հասկանում եմ, որ իրավիճակը զոհեր է պահանջում, սակայն իրավունք ունեմ և արտահայտում եմ իմ կարծիքը։ Սահմանված պատժամիջոցները որևէ կերպ անդրադարձե՞լ են Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Ես առաջվա պես հաստատում եմ, որ ոչ մի կերպ չեն անդրադարձել»,– ընդգծել է Ֆիցոն։Նա նշել է, որ նման միջոցները բացասաբար են ազդել նաև Սլովակիայի տնտեսության վրա` մի շարք ընկերություններ վնասներ են կրել, իսկ մարդիկ կորցրել են իրենց աշխատատեղերը։

Ֆիցոն պատմել է,որ ծրագրում է ուկրաինական ճգնաժամի մասին խոսել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ։ Ռուս վարչապետին հրավիրել են ապրիլին այցելել Բրատիսլավա` ներկա լինելու խորհրդային զորքերի կողմից քաղաքն ազատագրելու 70-ամյակի տոնակատարությանը։ Սլովակիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինայի հակամարտության լուծում կարող է դառնալ դաշնայնացումը։

«Կարծում եմ` լուծում կարող էր հանդիսանալ դայնայնացումը, Դոնեցկի և Լուգանսկի համար հատուկ կարգավիճակը։ Սակայն Ուկրաինայի ինքնավարությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգել»,– ընդգծել է Ֆիցոն։ Նրա կարծիքով` Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Ֆիցոն վստահեցրել է, որ Բրատիսլավան չի պատրաստվում Կիևին զենք մատակարարել։-0-