Ստուգումներ են անցկացվում ՀՀ մարզպետարաններում

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել, գրում է «Հրապարակ» թերթը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, «մոտ ապագայում բազմաթիվ «գլուխներ» են թռնելու՝ նվազագույնը մարզային գործակալության պետերի մակարդակով»։
Ըստ թերթի, որոշ պաշտոնատար անձինք կարող են նույնիսկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, քանի որ բողոքներն ամենից շատ մարզպետարանների ենթակայության ներքո գտնվող ծառայություններից են։
Թերթը գրում է, որ այդ գործակալությունների բյուջեները երբեմն քաղաքապետարանների բյուջեներից մեծ են։ Իսկ յուրաքանչյուր մարզում այդպիսի 4-5 գործակալություն կա։
Հայաստանի մարզպետարանների սոցիալական վարչություններում և տարածքային գործակալություններում տոտալ ստուգումներ են սկսվել, գրում է «Հրապարակ» թերթը։«Վերահսկիչ պալատն արդեն իսկ Կոտայքի և Արագածոտնի ծառայություններում խախտումներ է ջրի երես հանել։ Այժմ 2 մարզպետարաններում խուճապ է»,– գրում է պարբերականը։ -0-