Տանկային բիատլոնի աշխարհի առաջնությանը Հայաստանը միայն Ռուսաստանին է զիջում
05.08.2014,
10:25
Տանկային բիատլոնի աշխարհի առաջնությանը Հայաստանի թիմը միայն Ռուսաստանին է զիջում, երեքշաբթի ասել է մրցումների գլխավոր մրցավար գեներալ–լեյտենանտ Յուրի Պետրովը։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տանկային բիատլոնի աշխարհի առաջնությանը Հայաստանի թիմը միայն Ռուսաստանին է զիջում, երեքշաբթի ասել է մրցումների գլխավոր մրցավար գեներալ–լեյտենանտ Յուրի Պետրովը։
«Թվարկում եմ պետությունների անունները` ըստ ժամանակային ցուցանիշների։ 26 րոպե, 36 վայրկյան, Ռուսաստանի Դաշնություն»,– ասել է Պետրովը։
Ռիա նովոստին գրում է, որ Հայաստանը երկրորդ տեղում է 28 րոպե, 58 վայրկյան ցուցանիշով։ Առաջին եռյակը եզրափակում է Ղազախստանը` 29 րոպե, 53 վայրկյան ցուցանիշով։
Պետրովի խոսքով` առանց ժամանակ ավելացնելու և բոլոր պահանջներին համապատասխան հանդես են եկել երեք թիմեր` ՌԴ–ն, Հայաստանը և Չինաստանը։
Տանկային բիատլոնի աշխարհի առաջին առաջնությունը մեկնարկել է Ռուսաստանում, մերձմոսկովյան շրջանում գտնվող Ալաբինո ուսումնավարժարանում։ Այն կտևի մինչև օգոստոսի 16-ը։ Մրցամարտին մասնակցում են 12 երկրի թիմեր, որոնց թվում են Ռուսաստանը, Անգոլան, Հայաստանը, Բելառուսը, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը։ Ավելի քան 20 երկրի պատվիրակությունները հանդես են գալիս որպես դիտորդներ։-0-