ԼՂՀ ՊՆ. ղարաբաղցի զինծառայողի` հակառակորդի կողմն անցնելու վերաբերյալ տեսանյութը բեմադրված էր
23.03.2015,
21:27
Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը` մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, ամբողջապես բեմադրված է, հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը` մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին, ամբողջապես բեմադրված է, հայտնել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
Նախօրեին Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր տարածել Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանի` հակառակորդի կողմն անցնելու մասին։ Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ–ները տեսանյութ են տարածել, որը, իբր, նկարահանվել է արցախցի զինվորին գերության հանձնվելու պահին։
«Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեսանյութը համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակն է և հանդիսանում է ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիքը»,– ասվում է մամուլի ծառայության հայտարարությունում։
«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն ինչպես կանոն իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել»,– ասվում է հաղորդման մեջ։
Մամուլի ծառայությունում ակնհայտ են համարում, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին: Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր»,– ասել են մամուլի ծառայությունից։
«Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»,– ընդգծվում է հայտարարության մեջ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-