Թուրքիան զգուշորեն է վերաբերվում Ադրբեջանի հետ ռազմական դաշինքին` վախենալով Ռուսաստանի հետ բախումներից. Շաքարյան

Թուրքիան զգուշորեն է վերաբերվում Ադրբեջանի հետ ռազմական դաշինքին` վախենալով Ռուսաստանի հետ բախումներից. Շաքարյան

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Թուրքիան զգուշորեն է վերաբերվում Ադրբեջանի հետ ռազմական դաշինքին` ցանկանալով խուսափել Ռուսաստանի հետ բախումներից, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Թուրքիան շատ զգույշ է Ռուսաստանին վերաբերող ցանկացած հարցում, քանի որ հասկանում է, որ նույնիսկ «նատoական անձրևանոցը» չի կարող նրան փրկել հնարավոր ռուս–թուրքական բախումից։ Այդ պատճառով Թուրքիան շատ զգույշ է Ադրբեջանի հետ ռազմական դաշինքի հարցում, հասկանալով, որ Բաքվի սխալ գործողությունների պատճառով դա կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ բախման»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Շաքարյանը։

Ըստ նրա` Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության ուսումնասիրումը թույլ է տալիս գրանցել, որ երկրում մինչ օրս գոյություն ունի «սևրոֆոբիա»` վախ  Սևրի նկատմամբ։

«Եվ դա Թուրքիայի քաղաքական գծում առանցքային դեր է խաղում, հատկապես, ուժեղանալով 1945 թվականից հետո, երբ Ստալինը պահանջեց Արևմտյան Հայաստանի և Վրաստանի հողերը` պնդելով, որ Կարսի և Մոսկվայի պայմանագրերն այնքան էլ արդար չէին»,– նշեց փորձագետը։

Շաքարյանն այս առիթով նշեց, որ թուրքերը դա լավ հիշում են և հասկանում, որ տարածաշրջանի իրավիճակի փոփոխության դեպքում, հատկապես հաշվի առնելով Ղրիմի օրինակը, Ռուսաստանը չի ծուլանա տարածքային հավակնություններ ներկայացնել Արևմտյան Հայաստանի նկատմամբ` պահանջելով, առնվազն, Արարատն ու Կարսը։

Փորձագետի խոսքով` Թուրքիայի զգուշության մյուս պատճառն այն է, որ Անկարային հարմար է Բաքվի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Բացի այդ, Թուրքիան այնքան էլ հստակ չի հասկանում իր օգուտն Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելու դեպքում։

1920 թվականի նոյեմբերի 22–ին Սևրի պայմանագրի հիման վրա սահմանվեց Վուդրո Վիլսոնի իրավարար որոշումը, որի համաձայն` Հայաստանի կազմում պետք է ընդգրկվեր գրեթե ամբողջ Էրզրումի վիլայեթը, Վանի և Բիթլիսի երկու երրորդը, Տրապիզոնի վիլայեթի մեծ մասը, ինչպես նաև Տրապիզոնի նավահանգիստը։ Այդպիսով` Հայաստանը դեպի Սև ծով ելք էր ստանում։ Հայաստանին վերադարձվող տարածքները կազմում էին 100 հազար քառակուսի կիլոմետր։ Միավորված Հայաստանը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:06 07.08.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×