Рейтинг@Mail.ru
USD
403.03
EUR
424.19
RUB
3.92
GEL
143.55

Թուրքիան «հայկական» արձանի համար բողոք է ներկայացրել Դանիայի ԱԳՆ–ին. քաղաքական գործիչները խորհուրդ են տալիս չմիջամտել թագավորության գործերին

16.04.2015, 12:59
Անկարան վրդովվել է այն փաստից, որ Կոպենհագենի կենտրոնում տասը օրով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արձան է տեղադրվելու։ Թուրքիան բողոք է ներկայացրել Դանիայի ԱԳՆ–ին։
Թուրքիան «հայկական» արձանի համար բողոք է ներկայացրել Դանիայի ԱԳՆ–ին. քաղաքական գործիչները խորհուրդ են տալիս չմիջամտել թագավորության գործերին
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անկարան վրդովվել է այն փաստից, որ Կոպենհագենի կենտրոնում տասը օրով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արձան է տեղադրվելու։ Թուրքիան բողոք է ներկայացրել Դանիայի ԱԳՆ–ին։

«Թուրքիայի ԱԳՆ–ում կարծում են, որ քանդակը կվիրավորի Դանիայում բնակվող բոլոր թուրքերին, սակայն դանիացի քաղաքական գործիչները խորհուրդ են տվել թուրք գործընկերներին չմիջամտել թագավորության գործերին», – հաղորդում է BBC-ին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Նախորդ կիրակի ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։

Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ Հռոմի պապի հայտարարությունն անպատեհ էր։

Նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել Եվրախորհրդարանը։ –0–