Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Թուրքիան պատասխան քայլեր է քննարկում ընդդեմ Գերմանիայի ընդունած հայկական բանաձևի

15.06.2016, 20:30
Թուրքիայի իշխանությունները պատասխան քայլեր են մշակում Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունման համար:
Թուրքիան պատասխան քայլեր է քննարկում ընդդեմ Գերմանիայի ընդունած հայկական բանաձևի

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի իշխանությունները պատասխան քայլեր են մշակում Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունման համար, չորեքշաբթի հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան Ստամբուլում աշխատող օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման» կուսակցության ներկայացուցիչը նշել էր, որ Թուրքիայի պատասխան քայլերը կսահմանվեն` հաշվի առնելով տնտեսական իրողությունները։ 


Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2–ին «1915 և 1916 թվականներին հայերի և քրիստոնեական փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակին» բանաձևը։

Գերմանիան թուրքական ապրանքների գլխավոր արտահանող շուկան է, քանի որ նախորդ տարի մատակարարումների ծավալը կազմել էր 13.4 մլրդ դոլար։ Միաժամանակ, Գերմանիայում երեք միլիոն թուրք է ապրում։

Ավելի վաղ հունիսին Բունդեսթագի պատգամավորների ճնշող մեծամասնությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակող բանաձևի ընդունմանը։