Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար. Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար. Հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Գուցե ես փոքր-ինչ սխալվել էի ժամկետների հարցում, երբ հիգն տարի առաջ ասացի, որ տասը տարի անց կդառնանք Հայոց ցեղասպանության ճանաչման ականատեսը, սակայն այն հարցում, որ Թուրքիան անպայման կճանաչի Ցեղասպանությունը, ես միանգամայն համոզված եմ»,- ասաց Հարությունյանը լրագրողներին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելուց հետո։

Նրա խոսքերով` ցեղասպանության ճանաչումը հայերի ազգային նպատակը չէ, այլ համամարդկային խնդիր է, քանի որ եթե նման հանցագործությունները չդատապարտվեն, դա կհանգեցնի դրանց կրկնությանը։  

Միաժամանակ Հարությունյանն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է։
«Պատմական փաստերն անվիճելի են, և քաղաքական կամք է հարկավոր Ցեղասպանությունը ճանաչելու համար», – ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ էրդողանի` նախօրեին արած հայտարարությանը` ընդգծելով, որ այն բխում է քաղաքական անհրաժեշտությունից` հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում հիմա Թուրքիայում։

«Հայտարարությունն արվել է հատուկ ընտրված ժամանակ` հաշվի առնելով այդ երկրում տեղի ունեցող գործընթացներն ու սկանդալային պատմությունները, որոնցում մասնակից էր թուրքական քաղաքական վերնախավը», – ասել է նա։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:02 24.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×