UNDP-ի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին օթևան տրամադրելու համար
29.09.2014,
15:21
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UNDP-ի ղեկավար Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին օթևան տրամադրելու և օգնություն ցուցաբերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, UNDP-ի ղեկավար Հելեն Քլարկը շնորհակալություն է հայտնել Հայաստանին սիրիացի փախստականներին օթևան տրամադրելու և օգնություն ցուցաբերելու համար։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանն աջակցելու, ինչպես նաև սիրիացի փախստականներին օգնելու համար», - ասել է Քլարկը երկուշաբթի Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա նաև նշել է, որ բարձր է գնահատում Հայաստանի դերակատարությունը UNDP-ի գործադիր խորհրդի աշխատանքներում, ինչպես նաև ՄԱԿ-ի մյուս մարմիններում և կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի խաղաղարար առաքելություններում կատարած մասնակցությունը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում հետագա համագործակցությունը՝ հաշվի առնելով այն, որ UNDP-ի տարածաշրջանային գրասենյակը Սլովակիայից տեղափոխել է Թուրքիա, իսկ Երևանն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել այս փաստի առնչությամբ, Քլարկը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ Երևանին հարմար ցանկացած ձևաչափում:
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին զարգացման հարցում այն ճանապարհին, որը կընտրի երկիրը: Մենք միշտ հաշվի ենք առնում այս կամ այն երկրի առանձնահատկությունները: Այս համատեքստում կարևորում ենք Հայաստանի ընտրած ուղղությունը, որը վերաբերում է տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը», - ավելացրել է նա:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշել է, որ Երևանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի հայկական գրասենյակի գործունեությունը, անկախության 23 տարում ցուցաբերած աջակցությունը:
Նրա խոսքերով՝ Քլարկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգին վերաբերող հարցեր, գլոբալ խնդիրներ, ինչպես նաև դրանց լուծման գործում ՄԱԿ-ի դերակատարությունը:
«Կողմերը նաև համաձայնություն են հայտնել Մերձավոր Արևելքում, Իրաքում և Սիրիայում բռնության անթույլատրելիության հարցում», - նշել է նախարարը:
Սիրիայի հայկական համայնքը սփյուռքի հզորագույն կառույցներից էր, և մինչև վերջերս այն ուներ մոտ 100 հազար անդամ։ Սիրիայում ստեղծված լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով 2012 թ.–ից սկսվեց պատմական հայրենիք սիրիահայերի հոսքը։ Տարբեր տվյալներով` 2011–2012 թթ.–ին Սիրիայի մոտ 8 հազար քաղաքացի է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով, և նրանցից մոտ 3 հազարն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։–0 –