Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+17

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ

01.08.2014, 17:56
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի սրման կապակցությամբ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, վերջին օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի ուժերի հետ բախման հետևանքով շուրջ տասը ադրբեջանցի զինծառայող է զոհվել։ Դրանից մեկ օր առաջ ղարաբաղյան հենակետերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել են Արցախի պաշտպանության բանակի երկու զինծառայողներ։ Ավելի վաղ ղարաբաղյան կողմը կրկին հայտնել էր Ադրբեջանի դիվերսիաների փորձերի մասին։

«Մենք լրջորեն մտահոգված ենք շփման գծի երկայնքով բռնության վերջին բռնկումներով։ Անհրաժեշտ է հարգել հրադադարի ռեժիմը»,– գրել է Ուորլիքը Twitter–ի իր էջում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-