Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցը գտնվում է քննարկման փուլում. Իվանիշվիլի

17.01.2013, 20:18
Վրաստանում Վահագն Չախալյանի ազատ արձակման հետ կապված հարցը գտնվում է քննարկման փուլում, հինգշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ասել է վրացական կառավարության ղեկավարը։
Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցը գտնվում է քննարկման փուլում. Իվանիշվիլի
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Վրաստանում Վահագն Չախալյանի ազատ արձակման հետ կապված հարցը գտնվում է քննարկման փուլում, հինգշաբթի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ ասել է վրացական կառավարության ղեկավարը։

Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, այդ մասին  Իվանիշվիլին հայտնել է ի պատասխան Վեհափառ Հայրապետի կողմից Չախալյանի ազատ արձակման համար միջնորդություն ներկայացնելուն։

Հունվարի 13–ին` «Համաներման մասին» օրենքի գործողության մտնելուց հետո, Վրաստանում 300 բանտարկյալ է ազատ արձակվել, սակայն նրանց ցուցակում հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը չի եղել։

Բանտերից ազատ արձակված անձինք դատապարտվել էին Ռուսաստանի օգտին լրտեսություն և իշխանությունը տապալելու փորձ իրականացնելու մեղադրանքներով։

Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը հայտնել էր, որ նրա անունը ջնջվել է ցուցակից հենց համաներումից առաջ։

Նա նշել էր նաև, որ ներկա պահին պարզվում են պատճառները, թե ինչու համաներումը չի տարածվել Չախալյանի վրա, որից հետո նրա փաստաբանները կդիմեն դատարան։

Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը 2009 թ.-ի ապրիլի 7-ին Վրաստանի Ախալցխայի շրջանային դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Մի շարք հայկական կազմակերպություններ նրա դեմ հարուցված մեղադրանքները շինծու են համարում:  --0--