Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Վարչապետ. Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

21.08.2025, 13:08
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Վարչապետ. Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արսեն Թորոսյանը նշանակվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նախօրեին հայտնել էինք, որ Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Արսեն Թորոսյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: