Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնեն Չինաստան

13.05.2019, 13:38
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնեն Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: 

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:–0–