Վարչապետ. ժողովրդի ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել նրանց արտահայտման հավաստի արդյունքների վրա (ՎԻԴԵՈ)
14.12.2020,
15:35
Վարչապետ. ժողովրդի ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել նրանց արտահայտման հավաստի արդյունքների վրա. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է իր հրաժարականի մասին ԶԼՄ–ներում և սոցցանցերում շրջանառվող լուրերը։
«Ես ասել եմ, որ ժողովրդի ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել նրանց արտահայտման հավաստի արդյունքների վրա, քանի դեռ նման արտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ», – հայտարարեց նա Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Նախօրեին երեկոյան Telegram–ի մի շարք ալիքներ տեղեկություններ տարածեցին Փաշինյանի հրաժարականի մասին, սակայն հաշված րոպեներ անց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հերքեց այդ լուրերը։
«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ ստահոդ տեղեկություններ են տարածվում իմ ընտանիքի անդամների, երեխաների մասին, որ իմ երեխաները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին՝ պատերազմի մեկնարկից մինչ օրս, իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դա անել», – ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով, լուրեր են պտտվում արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին։
«Միակ անշարժ գույքը, որին Երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանն է», – ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօրվա թիվ մեկ խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և իշխանությունները հետևողականորեն գնալու են այս ճանապարհով։
«Վերադառնալով ներքին իրադրությանը` կրկին ուզում եմ ընդգծել, որ կան որոշ պրոցեսներ և գործընթացներ, որոնց նպատակը ժողովրդին, մարդկանց, ՀՀ քաղաքացիներին ընդհանուր առմամբ պրոցեսներից դուրս թողնելն է, և փակ սենյակներում, բարձրաշխարհիկ միջավայրերում խնդիրները լուծելը։ Սա անընդունելի է։ Իհարկե, ՀՀ ժողովուրդը ինչպես եղել է, այնպես էլ շարունակելու է մնալ իշխանության և իրադրության տերը ՀՀ–ում։ Եվ ես ուզում եմ ասել, որ ինձ համարում եմ նաև այդ իրողության երաշխավորը։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր կամքը ՀՀ–ում ունի վճռական և անշրջելի նշանակություն, և ժողովրդի կամքը արտահայտելու հնարավորություն պետք է ստեղծվի, ժողովրդի կամքը շրջանցելու բոլոր փորձերը իհարկե չեն կարող ունենալ որևէ հաջողություն», – ասաց վարչապետը։–0–

Փաշինյանն իր տեսաուղերձում նաև անդրադարձավ իր ընտանիքի մասին շրջանառվող լուրերին։