Վաշինգտոնը, չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Անկարայի ժխտման քաղաքականության մասնակիցն է դառնում. ANCA

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը չճանաչելով` ԱՄՆ իշխանությունները Անկարայի` պատմության ժխտման արշավի մասնակիցն է դառնում, ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված ԱՄՆ Հայ ազգային կոմիտեի (ANCA) բաց նամակում։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով դատապարտելու վերաբերյալ Ձեր հստակ և բազմիցս հնչեցրած հայտարարությունների մասին խոստումներից Ձեր հրապարակայնորեն հրաժարվելը սկզբունքներից ամոթալի նահանջ է և ամերիկյան մասնակցության սարսափելի ակտ է Անկարայի` ճշմարտությունը ժխտելուն ուղղված շարունակվող արշավին»,– ասվում է ANCA–ի նամակում։
ANCA–ում նշում են, որ ընդունելով հանցագործության հրապարակային ճանաչման ժխտման Անկարայի կանոնները, հանցագործություն, որն Օբաման անձամբ անվանել է «փաստաթղթերով հաստատված փաստ, որը հսկայական քանակությամբ պատմական ապացույցներով է հաստատվում», նա ոչ միայն կասկածի տակ է դնում մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ–ի առաջատար լինելը, այլև ավելացնում է հանցագործության ժխտման քաղաքականությունն ընդլայնելու Թուրքիայի հնարավորությունները, հանցագործություն, որն ԱՄՆ–ի ներկա նախագահն ինքն էր ժամանակին «անվիճելի» անվանում։
«Ցավոք, մեր ժողովրդի և ողջ աշխարհի համար Թուրքիայի ճնշմամբ Հայոց ցեղասպանությունը Ձեր կողմից չճանաչելը Ամերիկայի վրա որպես գովազդային վահանակ է կախվել, որը վկայում է արտասահմանյան պետությունների սպառնալիքի տակ մեր արժեքներից հրաժարվելու մեր պատրաստակամության մասին»,– ասվում է ուղերձում։
Նամակի վերջում նշվում է, որ չնայած այդ ամենին` նախագահ Օբաման դեռ ժամանակ ունի, որպեսզի ապրիլի 24–ին «նվիրվածություն հայտնի Օսմանյան Թուրքիայում իրագործված հանցագործության ճանաչման գործին և ճիշտ ուղղորդի Ամերիկային` ողջ մարդկության համար այդ հիմնարար խնդիրը լուծելու հարցում»։
Սշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-