Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 4, կիրակի
եղանակը
Երևանում
+16

Վերջին 7 տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է շուրջ 300 մլն դոլար ՀՀ պետական բյուջեից․ Փաշինյան

17.04.2025, 10:18
Վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար ՀՀ պետական բյուջեից, ասել է Փաշինյանը
Վերջին 7 տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է շուրջ 300 մլն դոլար ՀՀ պետական բյուջեից․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Վերջին յոթ տարում ոստիկանության բարեփոխումների համար ներդրվել է 121 մլրդ դրամ, այսինքն՝ 300 մլն դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ։

Նշելով, որ ոստիկանությունը պետության կարևորագույն հիմնասյուներից մեկն է՝ Փաշինյանն ընդգծել է, որ  շոշափելի և ծանրակշիռ ներդրումներ են իրականացվել միջազգային գործընկերների կողմից։

Նրա խոսքով, նոր ավտոմեքենաները, տեխնիկան, հագուստը, ֆիզիկական ենթակառուցվածքը ոչ թե նպատակ է, այլ ընդամենը միջոց։

Ընդգծելով, որ ինստիտուցիոնալ առումով ոստիկանությունը երկրի ներքին անվտանգության, պաշտպանության առաջնային տեսանելի ինստիտուտն է և իրականացված բարեփոխումները ցույց են տալիս պետության ծառայողի, պետության ուսադիրի, պետության խորհրդանիշի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ երկրի ղեկավարը նշել է. «Շատ կարևոր է, որ այդ նույն վերաբերմունքը լինի նաև ոստիկանության կողմից, և նաև մենք պետք է ամենօրյա մեր ծառայության մեջ մեր առաջ խնդիր ունենանք, որ նույն վերաբերմունքը լինի նաև քաղաքացու կողմից։ Եվ սա փոխլրացնող գործողություն է։ Այո՛, քաղաքացին պետք է ունենա հարգանք պետության և ծառայության նկատմամբ, ծառայությունը պետք է ամեն օր վաստակի և պաշտպանի այդ հարգանքը»։