ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի կպահպանի քաղաքական ուժի կարգավիճակը, սակայն միանգամայն այլ կլինի. քաղաքական տեխնոլոգ
05.03.2015,
21:21
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առանց Ծառուկյանի կպահպանի քաղաքական ուժի կարգավիճակը, սակայն միանգամայն այլ կուսակցություն կլինի, հինգշաբթի «Sputnik-Արմենիա». ռադիոկայանի եթերում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առանց Ծառուկյանի կպահպանի քաղաքական ուժի կարգավիճակը, սակայն միանգամայն այլ կուսակցություն կլինի, հինգշաբթի «Sputnik-Արմենիա». ռադիոկայանի եթերում ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հինգշաբթի ԲՀԿ–ի համագումարի ժամանակ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում կուսակցությունը գլխավորել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ–ի արդեն նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով համագումարի ժամանակ հայտարարել է, որ որոշել է հեռանալ կուսակցության և խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորընտիր նախագահը հայտարարել է, որ քաղաքական ուժն անցնում է ընդդիմության շարքերը։
«ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ և ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի տարբեր բաներ են։ Կարծում եմ, որ ԲՀԿ-ն կպահպանի քաղաքական ուժի կարգավիճակը, սակայն միանգամայն այլ կուսակցություն կլինի։ Իսկ ի՞նչ կուսակցություն` մենք դա կտեսնենք մոտ ժամանակներս»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքերով` կուսակցությունում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։
«Ծառուկյանը ԲՀԿ ղեկավարի պաշտոնում իր գործունեության ողջ ընթացքում խուսափում էր ընդդիմադիրի կարգավիճակից։ Նախ նա իրեն այլընտրանք հռչակեց, հետո` ոչ իշխանական ուժ։ Այժմ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, և Ծառուկյանն, ըստ էության, ստիպված է թողնում քաղաքական դաշտը, քանի որ, լինելով այլընտրանքային քաղաքական ուժ, պահանջում էր արտահերթ ընտրություններ։ Այժմ Զոհրաբյանը կուսակցությունն ընդդիմադիր հայտարարեց, բայց մենք նրա ելույթում անգամ խոսքեր չգտանք այն մասին, որ ԲՀԿ-ն պահանջելու է արտահերթ ընտրությունների անցկացում»,- նշեց փորձագետը։
Խոսելով Ծառուկյանի այն հայտարարությունների մասին, որ այսուհետ նա պատասխանատվություն չի կրելու ԲՀԿ գործունեության համար, Հակոբյանը նշեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդն իսկապես կփորձի հեռու մնալ քաղաքական գործընթացներից` դրանով իսկ ապացուցելով, որ այլևս կուսակցության հետ որևէ կապ չունի։
«Այժմ դժվար է ասել, թե ով կդառնա առաջնորդ ընդդիմադիր դաշտում։ Տվյալ պահին դաշտը դատարկ է, և բավականին սուր պայքար է ընթանում լիդերության համար։ Այդ պայքարը դեռ նոր է սկսվել, և ես համոզված եմ, որ իշխանությունները նույնպես կսկսեն պայքար, որպեսզի դաշտ բերեն իրենց հարմար ուժեր»,- եզրափակեց նա։ --0--