Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի ԶՈՒ–ում 2014թ.–ին ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ընդամենը մեկ զինվոր է մահացել. նախարար

06.08.2014, 13:57
2014 թվականին Հայաստանի Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ընդամենը մեկ զինվորի մահվան դեպք է գրանցվել, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանի ԶՈՒ–ում 2014թ.–ին ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ընդամենը մեկ զինվոր է մահացել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականին Հայաստանի Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով ընդամենը մեկ զինվորի մահվան դեպք է գրանցվել, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Փաստորեն, Զինված ուժերում կատարվող բարեփոխումների միջոցով և հրամանատարական կազմի նվիրված և համառ աշխատանքի շնորհիվ մենք հասել ենք ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով կորուստների գրեթե ամբողջական բացառմանը»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Օհանյանը։

Նախարարը նշեց, որ այս տարին Հայաստանի ԶՈՒ–ում հայտարարվել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի, և այդ պայքարում Պաշտպանության նախարարությունը հասարակության հետ համատեղ մեծ հաջողությունների է հասել։ -0-