Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

Ոստիկանության ուժեր են բերվել Ազատության հրապարակ, որտեղ ընդդիմության ցույց է ծրագրված

06.12.2015, 20:09
Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, որտեղ մի քանի րոպեից պետք է սկսվի «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը, կենտրոնացվել են ոստիկանության զգալի ուժեր, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն իրադարձությունների վայրից։
Ոստիկանության ուժեր են բերվել Ազատության հրապարակ, որտեղ ընդդիմության ցույց է ծրագրված

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, որտեղ մի քանի րոպեից պետք է սկսվի «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը, կենտրոնացվել են ոստիկանության զգալի ուժեր, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն իրադարձությունների վայրից։

Հարակից փողոցներում և հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի հրապարակում հերթապահում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ սաղավարտներով և վահաններով, կանգնած են ոստիկանական մեքենաներ։ 

«Նոր Հայաստան» շարժումը դեմ է սահմանադրության բարեփոխումներին։ Մայր օրենքի փոփոխության հանրաքվեն անցկացվեց կիրակի Հայաստանում։ Հիմնական օրենքի լրացումները ենթադրում են անցում խորհրդարանական իշխանավարման։ -0-