Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ոստիկանությունը կոչ է անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին պահպանել հասարակական կարգը

04.09.2013, 14:50
Ոստիկանության աշխատակիցները կոչ են անում պահպանել հասարակական կարգը Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ ուղղված բողոքի ակցիայի ընթացքում, որն այս րոպեներին ընթանում  է հանրապետության նախագահի նստավայրի շենքի մոտ։
Ոստիկանությունը կոչ է անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին պահպանել հասարակական կարգը
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոստիկանության աշխատակիցները կոչ են անում պահպանել հասարակական կարգը Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեմ ուղղված բողոքի ակցիայի ընթացքում, որն այս րոպեներին ընթանում  է հանրապետության նախագահի նստավայրի շենքի մոտ։

Ոստիկանները նախազգուշացրել են ակցիայի մասնակիցներին, որ նրանց գործողությունները հակասում են «Ժողովների ազատության մասին» օրենքի դրույթներին։

Երևանի ոստիկանության վարչության պետ Աշոտ Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մի քանի մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք` իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար։

Ավելի քան հարյուր մարդ է մասնակցում ՀՀ նախագահի նստավայրի մոտ` Մաքսային միությանը Հայաստանի միանալուն դեմ ուղղված բողոքի ակցիային։

Ակցիան նախօրոք ծրագրվել է Facebook սոցիալական ցանցում։

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում հայտնեց Մաքսային միություն մտնելու և այնուհետև Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման մասին։ –0–