Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Վրաստանի վարչապետը Հայաստանում կքննարկի վիզային ռեժիմի հարցը

21.08.2014, 13:40
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, Երևանում կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող ակտուալ հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի պետական դիվանատան հաղորդագրությանը:
Վրաստանի վարչապետը Հայաստանում կքննարկի վիզային ռեժիմի հարցը
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով իր հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հրավերով օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան, Երևանում կքննարկի երկկողմ հարաբերություններին վերաբերող ակտուալ հարցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Վրաստանի պետական դիվանատան հաղորդագրությանը:

Հատուկ ուշադրություն կդարձվի Վրաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հաջորդող և Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելուց հետո ստեղծված իրավիճակին: Կողմերը մտադիր են քննարկել ծագած հակասություններն ու գտնել փոխգործակցության ընդունելի ձևաչափ, նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Հայաստանը մտադիր է քննարկել այն հարցը, որը վերաբերում է սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու Վրաստանի մտադրությանը: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ղարիբաշվիլու այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ղարիբաշվիլու և Աբրահամյանի առանձնազրույցից հետո տեղի կունենան հայ-վրացական ընդլայնված կազմով բանակցությունները: Այնուհետև կկազմակերպվի Հայաստանի և Վրաստանի վարչապետերի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից այն օտարերկրացիները (անկախ քաղաքացիությունից), ովքեր ցանկանում են գտնվել Վրաստանում ավելի քան 90 օր՝ ուսման, աշխատանքի, գործնական նպատակներով կամ ընտանիքի վերամիավորման համար, պետք է համապատասխան վիզա ստանան վրացական դիվանագիտական ներկայացուցչությունից կամ իրենց երկրի հյուպատոսական հաստատությունից:-0-