WSJ. ԱՄՆ-ի արդյունաբերողներին հիասթափեցրել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնումը

WSJ. ԱՄՆ-ի արդյունաբերողներին հիասթափեցրել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ արդյունաբերողների ազգային ասոցիացիան «հիասթափված է» այն փաստից, որ ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, գրում է Wall Street Journal թերթը:

Ինչպես հայտարարել է ասոցիացիայի ներկայացուցիչը, կազմակերպությունը «հիասթափված է այն հարցում, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն ընդլայնում է պատժամիջոցները՝ շարունակելով միակողմանի գործել, ինչը վնասում է ամերիկյան արդյունաբերական կապերին»:

ԱՄՆ իշխանությունները չորեքշաբթի նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների, այդ թվում նաև՝ Գազպրոմբանկի և Վնեշէկոնոմբանկի, ինչպես նաև «Ռոսնեֆտ» և «Նովատեկ» էներգետիկ ընկերությունների նկատմամբ: Նրանց համար կփակվեն ԱՄՆ-ի ֆինանսական շուկաները, իսկ ամերիկյան ընկերություններին և մասնավոր անձանց կարգելվի նշված ընկերություններին վարկ տրամադրել 90 օրից ավել ժամկետով: ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը հավանություն են տվել նաև ԵՄ առաջնորդները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին և մեղադրում են Մոսկվային Ուկրաինայի գործերին միջամտելու համար: Ռուսաստանն այս ամենը ժխտում է և այդ մեղադրանքներն անընդունելի է համարում: Արևմտյան երկրներն արդեն պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուս քաղաքական գործիչների, գործարարների և ընկերությունների նկատմամբ և սպառնացել են ընդլայնել սահմանափակող միջոցները, մասնավորապես տնտեսական պատժամիջոցներ կիրառել ռուսական տնտեսության մի շարք հատվածների, այդ թվում նաև պաշտպանական հատվածի նկատմամբ:-0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:29 17.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×