Ղազախստանի պատգամավորները հավանություն են տվել ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը
18.12.2014,
10:17
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հինգշաբթի լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման 2014թ.–ի մայիսի 29–ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հինգշաբթի լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միացման 2014թ.–ի մայիսի 29–ի պայմանագրի վավերացման մասին» օրինագծին։
Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը հիշեցրել է, որ ԵՏՄ–ին Երևանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և ՌԴ–ի նախագահների կողմից 2014թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը դառնում է ԵՏՄ–ի անդամ և ստանձնում է պարտավորություններ, որոնք նախատեսված են ԵՏՄ–ի մասին պայմանագրով և ՄՄ–ի ու ԵՏՄ–ի իրավապայմանագրային բազայով, հաղորդում է «Նովոստի–Կազախստան» գործակալությունը։
«ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը մեծ դերակատարություն ունի, քանի որ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ, և այդ համագործակցությունը նպաստում է երկու երկրների տնտեսական զարգացմանը։ Հայաստանի անդամակցության շնորհիվ մենք նախատեսում ենք զարգացնել մեր օրենսդրական շահերը», – նշել է Դոսաևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշվում է նիստի ընթացքում տարածված նյութերում, Հայաստանի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունն այսօր կազմում է 7 մլն դոլար։ Հայաստանի անդամակցության կապակցությամբ բանակցություններ կկազմակերպվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամների հետ` ուղղված Հայաստանի սակագնային պարտավորությունների փոփոխությանը` ԱՀԿ–ի կանոններին համապատասխան։–0–