Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի

21.05.2015, 17:36
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Աշոտ Ղուլյանը վերընտրվել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի 6-րդ գումարման Ազգային Ժողովի` հինգշաբթի կայացած   առաջին նիստի Ղուլյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 33 պատգամավորներից 28-ը, դեմ՝ 5-ը։

ԱԺ փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ-ից պատգամավոր Վահրամ Բալայանը՝ 30 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Փակ քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրվել պատգամավորներ Արզիկ Մխիթարյանը  (արտաքին հարաբերությունների), Արպատ Ավանեսյանը (արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի), Ժաննա Գալստյանը (պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի), Հովիկ Ջիվանյանը (պետական-իրավական հարցերի), Արամ Գրիգորյանը  (սոցիալական և առողջապահության  հարցերի), Ռուսլան Իսրայելյանը (ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի) և Արմեն Սարգսյանը (գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի):

Անդրանիկ նիստի ավարտին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն քսան օր անց` հունիսի 10-ին: Օրակարգում է լինելու ԼՂՀ կառավարության գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Ղուլյանը ԼՂՀ ԱԺ խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։  –0—