Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ճանաչում են ընտրական ընթացակարգերի միջոցով ժողովրդավարություն կառուցելու` Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փորձը

20.07.2012, 13:12
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դե ֆակտո ճանաչում են Արցախի իշխանությունների՝ ընտրական գործընթացների միջոցով սեփական բնակչության համար ժողովրդավարապես կազմակերպված հասարակական կյանքի կայացման փորձը,  ասվում է համանախագահների հայտարարությունում։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դե ֆակտո ճանաչում են Արցախի իշխանությունների՝ ընտրական գործընթացների միջոցով սեփական բնակչության համար ժողովրդավարապես կազմակերպված հասարակական կյանքի կայացման փորձը,  ասվում է համանախագահների հայտարարությունում։

Համանախագահները միաժամանակ նշում են, որ երեք երկրներից ոչ մեկը՝ ոչ Ֆրանսիան, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ որևէ այլ երկիր, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և սուվերեն պետություն։

Համանախագահներն ընդգծում են, որ «հուլիսի 19-ի ընթացակարգերը որևէ կերպ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի և ղարաբաղյան հակամարտության ամուր և խաղաղ կարգավորման ընթացիկ բանակցությունների արդյունքի վրա»։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ձայների 66,70 տոկոս է հավաքել նախօրեին Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ:

Ընտրողների մասնակցությունը կազմել է 73,43 տոկոս։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 72833 ընտրող` գրանցված 98909-ից։
Ընտրություններին հետևել են ավելի քան 60 դիտորդներ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Բելգիայից, Իսրայելից, Չեխիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Բուլղարիայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունից։ Հանրապետության քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձության լուսաբանման համար ժամանել են տասնյակ լրագրողներ Հայաստանից և արտերկրից։

Սրանք ԼՂՀ նախագահի՝ թվով հինգերորդ ընտրություններն են։ Առաջինն այդ պաշտոնը 1994 թվականին զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանը, ով երեք տարի անց գլխավորել է հայկական կառավարությունը, իսկ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի նախագահ։ 1997-2007 թվականներին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը։ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը հաղթել է 2007 թվականի հուլիսի 19-ի ընտրություններում։

Միջազգային դիտորդներն ու փորձագետները Ղարաբաղի ընտրությունները համարում են տարածաշրջանի ամենաօրինակելիներից մեկը։ -0-