ԵԱՀԿ նախագահության ընթացքում Շվեյցարիան կշարունակի քաղաքական երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. ԱԳՆ ղեկավար
02.07.2013,
17:52
ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Շվեյցարիան կգործադրի բոլոր ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության բոլոր կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու վստահությունն առաջ մղելու համար, երեքշաբթի ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ ժողովի ընթացքում հայտնեց Շվեյցարիայի ԱԳ ղեկավար Դիդյե Բուրկհալտերը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Շվեյցարիան կգործադրի բոլոր ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության բոլոր կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու վստահությունն առաջ մղելու համար, երեքշաբթի ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ ժողովի ընթացքում հայտնեց Շվեյցարիայի ԱԳ ղեկավար Դիդյե Բուրկհալտերը։
Նա տեղեկացրեց, որ Հարավային Կովկասը Արևմտյան Բալկանների հետ մեկտեղ կմնա ԵԱՀԿ–ի ուշադրության կենտրոնում։
«Մենք մտադիր ենք շարունակել հակամարտության լուծման հաստատված ձևաչափերը, ինչպես օրինակ` ժնևյան բանակցությունները և Մինսկի խմբի գործունեությունը»,– ասաց Բուրկհալտերը` ներկայացնելով 2014թ.–ի ԵԱՀԿ–ում իր երկրի նախագահության առաջնահերթությունները։ Միաժամանակ նա նշեց, որ նշված ձևաչափերին ամբողջական աջակցության դեպքում կողջունվի նաև նոր գաղափարների մշակումը։
Բուրկհալտերն ասաց, որ Շվեյցարիայի համար անվտանգության առաջնահերթությունների թվում են նաև Վիեննայի փաստաթղթի արդիականացումը (http://www.osce.org/ru/fsc/86600), որը ներառում է մասնակից կողմերի միջև վստահության սկզբունքները և անվտանգության հիմնական ուղղությունները։
«2011թ.–ի Վիեննայի փաստաթղթի կարևոր տեխնիկական նորացումից հետո մենք պետք է զգալի քայլեր ձեռնարկենք, որոնք կուղղվեն այսօրվա հանգամանքներին համապատասխանող անվտանգության չափանիշների հաստատմանը»,– ասաց նա` ավելացնելով, որ նաև Եվրոպայի սպառազինության վերահսկողության գործում նոր գաղափարների անհրաժեշտություն կա։
Նա եզրափակեց, որ Շվեյցարիան կսատարի ԵԱՀԿ–ի դերը` որպես կարծիքների և գաղափարների փոխանակման և նշված հարցերի շուրջ բանավեճերի անցկացման վայր։
«Անվտանգության հատվածում կառավարումը բարելավելով` Շվեյցարիան կխրախուսի այդ դաշտում ԵԱՀԿ–ի կողմից հայեցակարգային աշխատանքի շարունակմանը, որպեսզի պահպանի առաջատարի իր դիրքերը»,– ասաց Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բուրկհալտերը նշեց, որ միայն մակերեսորեն է բացահայտել 2014թ.–ին ԵԱՀԿ–ում Շվեյցարիայի նախագահության առաջնահերթությունները և առավել մանրամասն կներկայացնի դրանք 2014թ.–ի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ։ –0–